Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Նար-Դոս

Լուսավորյալ դար

«Ինչո՞ւ արդի մարդիկ այսքան հրաշքներ են գործում»։
Որովհետև այժմ լուսավորյալ դար է։
Կեցցե՛ լուսավորություն։
«Բայց ինչո՞ւ նույն մարդիկ միմյանց երբե՛ք չեն սիրում»։
Որովհետև այժմ լուսավորյալ դար է։
Թշվա՛ռ լուսավորության...

27 դեկտեմբ. 1885.