Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Տեսնում եմ...

Տեսնում եմ՝ արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա։

Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են մնան անշող.
Ախ, այնպե՛ս ուզում եմ քեզ։