Վառվում ես...
Վառվում ես՝ մարմա՜նդ, մարմա՜նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր։
Վառվում ես մարմա՜նդ, մարմա՜նդ
Հրով քո՝ շարմաղ, մաքուր։
Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ
Կորե՜լ է աշխարհի մեջ,
Լռե՜լ է՝ անտեր, անօր։
Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս.
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...