Ճամփա եմ ընկել ես մենակ
Ճամփա եմ ընկել ես մենակ,
Քայլել եմ` դարե՛ր ու դարե՛ր:
Երգում է սիրտս մանուկ  
Փլչում են շենքերը քարե:
Հեռո՛ւ է տունս:   Հեռո՛ւ:
Ո՞ւր է, ինչո՞ւ է... Հիմա
Շուրջս գալարք է հրի.
Շուրջս մրրիկ է ու մահ:
Հողմը ոռնում է հեռուն.
Հուր է` թռչում է արագ:
Սիրտս տվե՛լ եմ հրին,  
Սի՜րտ իմ, կարոտ ու կրակ...
Գնում եմ: Ո՛ւր եմ... Ինչո՞ւ:  
Շուրջս գալարք է հրի:
Շուրջս քայլերգ է հնչում:  
Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ...
1919   1920

