Կանչում են՝ դարձի՜ր, դարձի՜ր
Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր  
Օրերը՝ անցած, լազուր,  
Բայց նո՛ր է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...
Ու շուրջս արդեն հիմա
Շեփո՛ր է հնչում ու շե՛ր.
Շե՛փոր է ամեն մի մահ,
Ամե՜ն վերք   հրե մի սեր:
Կանչում են՝ դարձի՛ր, դարձի՛ր,
Օրերը   իզո՛ւր ու զուր.
Բացվել է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...
1919   1920

