Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Եղիշե Չարենց

Դեռ մայր չի մտել երկնքում

Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը՝ արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՛ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր։

Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ
Աշխարհը թողնելով ուրիշի։

Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում է ու կրկին պիտի գա
Բայց մի այլ մի ուրիշ կրակով։