Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Շուշանիկ Կուրղինյան

Մրրկին

Մրրիկ հոգիս է եռում,
Հոգիս մրրիկն է սիրում․
Մրրկիր, մրրիկ,
Հեղեղ թող վազե,
Թև տուր ինձ, մրրի՛կ,
Որ դառնամ բազե,
Մրրիկ մրրկեմ
Ես էլ մրրիկ եմ․
Մրրիկ ծնված իմ հոգին,
Մրրիկ ծնե իմ հոգին։

1908 թ. 10 մարտի