Սիրելի՛ս, սիրելի՛ս, սեր ունիս․․․
Սիրելի՛ս, սիրելի՛ս, սե՞ր ունիս
Այս սև, կույր և անբույր գիշերում․
Խոր վերքեր, ալ երգեր թե ունիս,
Եկ ապրենք ու հարբենք հուշերում։
Թև-թևի, հև-հևի, անբաժան՝
Եկ շրջենք ու շնչենք սեզ դաշտում,
Վաղը տես, դևի պես սև, դաժան
Օր ունենք, չարանենգ՝ անկշտում։
Որ մեկ-մեկ մութ ու մեգ մտորմունք
Շարեշար պիտ շարե մեր կրծքից․
Սիրելի՛ս, սիրելի՛ս, սեր, զեղմունք,
Եկ փախչենք ու հանգչենք անեծքից։
1908 թ. 17 մարտի