Ցավս ես քեզ մոտ չեմ երգել․․․
Ցավս ես քեզ մոտ չեմ երգել, չէ՜, չէ՜,
Ինձ գթալ պետք չէ,
Այդ ե՛ս անգանգատ կարող եմ գթալ,
Լքվածին սիրտ տալ․․․
Տրտունջս երբեք չի հասնիլ քեզ, չէ՛,
Ւնձ խղճալ պետք չէ,
Այդ ե՛ս ցնորված, խղճալուն սովոր,
Չունիմ գեթ անդորր․․․
Քեզնից ես ժպիտ չեմ մուրալ, չէ՜, չէ՜,
Ինձ զիջել պետք չէ,
Իմ մոտից ոչ մի տնանկ ու աղքատ
Չի անցել վհատ։
Մնա ինձ համար որպես ջինջ երազ,
Որ չի մոռացվում․
Որպես մի աննյութ բաղձանքի աղբյուր―
Կյանքի գոհացում․․․
1914 թ, 9 հունիսի