Կապույտ կարոտը մեռավ։ Խառնվեց հրին
Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:
Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:
Բո՜ց է դարձել ոսկեգույն   չի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:
Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս   սառույց, սիրտս   ձյուն,   կրակի քուրա...
1919-1920

