Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո
Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդ   մահ,   երեկո:
Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:
Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:
Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա  
Շուրջդ մութ է, շուրջդ   մահ,   ու փրկում չկա...

