Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Շուշանիկ Կուրղինյան

Բախտս ու ես

Բախտս ու ես իրար հետ
Խաղում էինք պարտիզում,
Ծաղիկ, խոստից հոտավետ
Փունջ կապելով սար դիզում։

Ղողանջում էր օրն ի բուն
Մեր երգն անուշ, հեշտալուր,
Հովն էլ՝ թողած նիրհն ու քուն,
Տարածում այն շուրջ-բոլոր։

Կանցներ օտար մի թռչնորս
Երգ ու ծաղկի սիրահար․
Նա մեզ կարծեց Սերենոս,
Ու մենք ընկանք նետահար։

Այժմ այն շեն պարտեզի
Դուռը ոչ ոք չի բանա,
Ծաղկից էլ սար չենք դիզի՝
Ես վիրավոր, կույր է նա։

1913 թ. 4 մայիսի