Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես
Դու կգաս ու կրկին եքիաթով կդյութես
Լուսերես կցրես մառախուղն իմ հոգու
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կփարվես մեղմորեն, կփռես, կվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կնստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կգնան
Լույսիդ դեմ կցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կդառնան, կհագնեն ուրիշ փայլ։
Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կվառենք չմեռնող, չմարող կրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կնետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն