Դու հասկացար տագնապները իմ հոգու
Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ.
Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու։
Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս միայն ցավ.
Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ...
Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել,
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ.
Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել...