Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Ես չեմ հիշում՝ երբ և ուր

Ես չեմ հիշում` ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու...

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ...