Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Այսօր գալու է իմ յարը

Այսօր գալու է իմ յարը,
Օ սիրտ, խնդա ու դողա,
Քնքուշ մայիս է ահա,
Այսօր գալու է իմ յարը։
Երեկ դեռ, երեկ հունվար էր,
Այսօր մայիս է ահա...
Այսօր գալու է իմ յարը,
Օ սիրտ, խնդա ու դողա..