Ի՜նչ տրտում են զանգերը...
Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի...
Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...
Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի...