Զապել Եսայան

Նամակ Սոֆի Եսայանին 3

Մեկ օրից մյուսը ձգձգում էի պատասխանս, այն հույսով, որ ազատ ժամանակ կգտնեմ գրելու։ Բայց երևի դա հնարավոր չէ, որովհետև միշտ Էլ չափազանց զբաղված եմ։ թերևս մի քանի օր հետո կարողանամ աշխատանքս դասավորել ավելի կազմակերպված ձևով։

Հեռագիրդ մեզ հուսախաբ արեց, սակայն ես և Հրանտը նախընտրեցինք չառարկել, որպեսզի ճնշում գործադրած չլինենք քո որոշումների վրա։ Վերջին նամակներդ ինչ-որ չափով անհասկանալի են։ Իմ կարծիքով՝ բոլոր դեպքերում էլ անհանգստանալու ոչինչ չկա, քանի որ մեր առջև պարզված է Հայաստանի հեռանկարը։ Այս ամենի մասին մենք ավելի հանդարտ ու երկար կխոսենք հետո, երբ այստեղ գաս։

Առողջությունս լավ է, այլևս չեմ հազում, չնայած որ գիշերները մինչև ուշ աշխատում եմ։ Հիմա Էլ Տատան Է սարսափելի հազում, այն աստիճանի, որ երեք օր Է, ինչ չի կարողանում քնել։ Բայց դա վտանգավոր չէ, ես այդ գիտեմ անձնական փորձով։ Միայն թե՝ հոգնեցուցիչ է։

Հրանտը պետք է քեզ դրած լինի Մոսկվայի պատվերի մասին։ «Դա ինձ հետաքրքրում է շատ տեսակետներով։ Հարկավոր է, որ գտնեմ լուսանկարներ, փաստաթղթեր և ձեռագրեր, ֆոտո-պատճեններ։ Կարծեմ իմ ներքին ցանկությանն ընդառաջելու համար պատվիրեցին, որ գրական կյանքի վերաբերյալ հուշերս գրեմ։ Այդ աշխատության մեջ կարելի է ընդգրկել արևմտահայ ժամանակակից գրականության պատմությունը, գրեթե ամբողջությամբ։ Պիտի ջանամ աշխատությունը գրել խնամքով և անթերի ոճով, որպեսզի ներկայացնի նաև գեղարվեստական արժեք։

Ես նամակ գրեցի Կոստերի գրքի թարգմանության կապակցությամբ։ Եթե համաձայնություն կայացվի ապա մենք կհարստանանք։ Հիշյալ երկու աշխատությունները կարող են մեզ բերել մոտ 60 000 ֆրանկ։

Մի խոսքով՝ ես գոհ եմ, և խանդավառված եմ աշխատանքով։ Հուսով եմ, որ քո հաղորդելիք լուրերն էլ լավ կլինեն, և որ միասին ուրախ օրեր կանցկացնենք, երբ մեզ միանաս այստեղ։

Ամուր համբուրում եմ քեզ և սպասում նամակիդ։

Քո՝ Զապել

Բնագիրը՝ ԳԱԹ, Զապել Եսայանի ֆոնդ, № 187 (թարգմանություն ֆրանսերեն բնագրից)։

1932, մարտի 2, Բարիզ
Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Դեկտեմբեր 11, 1970, Նյու Յորք
Դեկտեմբեր 11, 1970, Նյու Յորք
Խաղա առցանց