Զահրատ

Ոչ

Ես ոսկեմատ դերձակ եմ
Ձեր սիրտերն երբ այդքան շատ
Սէր փարփակել չկրնան
Չդիմանան ու պատռին
Կարեմ կʼըսեմ ոչ կʼըսէք

Ես յաւակնոտ գրչակ եմ
Կարօտ կʼերգեմ սէր կʼերգեմ
Ձեր աչքերէն յայտնի է
Հազարումէկ տենչ ունիք
Գրեմ կʼըսեմ ոչ կʼըսէք
Վարպետորդի ստահակ եմ
Սեւ է որ կʼըսեմ սեփսեւ չկարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կʼըսեմ արեւ չկարծէք
Արեւը մէկ է աչքերն երկու են

Երկու որ կʼըսեմ զատ զատ չկարծէք
Երկուքին խորն ալ երազը մէկ է
Երազ որ կʼըսեմ մեծ բան չկարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է

Յատուկ Երաժշտություն
Նոկտյուրն
Էդուարդ Բաղդասարյան

Նոկտյուրն