Զահրատ
Մեսրոպաբոյր
Խունկ կը բուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն
Վանք կը բուրեն
Ապաշխարանք կը բուրեն
Ծոմ ու մեծ պահք ու ճգնութիւն կը բուրեն
Աւետարան կը բուրեն
Խաչ ու Նարեկ աղօթք ու ողբ ու չարական կը բուրեն
Մահ կը բուրեն
Հերոսամարտ ու նահատակ կը բուրեն
Արեւ ու արտ կը բուրեն
Վարդ ու սոխակ Սայեաթ Նովա ու Կոմիտաս կը բուրեն
Կեանք կը բուրեն
Վերազարթնում ու յաղթանակ կը բուրեն
Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն վարդապե՛տ
Քու տառերդ ազատութիւն կը բուրեն
Like
Պահպանել
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Արամ Խաչատրյան
Ապարտակ - Ադաջիո
Գյուղ 2001թ
Play Online