Զահրատ

Մարդու միս

Սարգիս Պօղոսեանին

Երբ երկու կողմը շէնքեր շինեցին
Փողոցը ծնաւ

Մեծ էին շէնքերն այնպէս հոյակապ որ երբ հարցուցին
Փողոց չեմ ըսաւ պողոտայ եմ ես

Եւ ալ ամէն օր մեծ մարդիկն ըսես թէ ինքնաշարժերն
Իրենց շքեղութեամբ զայն փայփայելէն անցան ու գացին

Փողոցը կրեց հոսանքն այդ հարուստ զարդերն այդ փարթամ

Իր մորթին վրայ գոհարներու պէս

Կարծես ամէն ինչ արագ ու փայլուն տօնական էին
Պերճանքը ճանչցաւ

Եկան ու գացին հետքերն ալ տակաւ կորսուեցան միշտ
Մէկ բան չմոռցաւ

Թէ օր մʼալ մարդ մը բոպիկ ոտքերով անցաւ տատամսոտ
Այդ օր պողոտան մարդու միս ճանչցաւ

Յատուկ Երաժշտություն
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Գեորգի Գյուրջիև

Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն

Եգիպտական ​​դիմակներ
Եգիպտական ​​դիմակներ
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից