Զահրատ

Կիկոյին տունը

Կիկոյին տունը թիթեղէ վանդակ
Կʼըսես արեւուն տակ պիտի հալի

Կիկոյին տունը ծակոտկէն նաւակ
Կʼըսես ջուր կʼառնէ պիտի ընկղմի

Կիկոյին տունը ճաթած պղպջակ
Կʼըսես այսօր կայ վաղը կʼանհետի

Ծուխը կը հատնի
Լոյսը կը մարի

Տանիքին թառած զոյգ մը խենթ տատրակ
Հիմա անոնց հետ կʼելլէ կը թռի

Կիկոյին տունը սիրոյ պահպանակ
Կʼերեւայ սակայն պիտի չփլի

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Լեռնային խաղողի այգիներ
Լեռնային խաղողի այգիներ
Խաղա առցանց