Զահրատ
Կիկոյին երգը
Կիկոյին երգը ճռինչ հողմավար
Ջաղացքի հէքեաթ մեքենային դէմ
Կիկոյին երգը բզզիւն միալար
Մժեղի զարմանք հրթիռներուն դէմ
Կիկոյին երգը մրմունջ սիրավառ
Աշուղի խռովք շուայտութեան դէմ
Սոյլ համբերատար
Երբ վաղն է խաւար
Փսփսուք գաղտնի որ չի հասուննար
Կʼայրի ինքն իր դէմ
Կիկոյին երգը մռնչիւն արդար
Բողոք մը վերջին սահող կեանքին դէմ
Կիկոյին երգը լռութիւն մարմար
Like
Պահպանել
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Դավիթ Բալասանյան
Շրջանաձև
Կայարան
Play Online