Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկելու
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու
Տօնն է այս գիշեր

Լոյսեր վառեցէք եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին
Տօն է այս գիշեր

Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու
Տօնն է այս գիշեր

Յոյսեր վառեցէք եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին
Տօն է այս գիշեր

Ի վերջոյ նորէն այսպէս մնալու
Քիչ մը աւելի յուսալքուելու
Տօնն է այս գիշեր

Երգել փորձեցէք եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան
Տօն է այս գիշեր

Զուր տեղ վատնուած օրերն յիշելու
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն
Երգեր երգեցէք հինէն ու նորէն
Տօն է այս գիշեր
Գոյատեւելու տօնն է այս գիշեր

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն

Մայրամուտ Յալթայի վրա
Մայրամուտ Յալթայի վրա
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից