Զահրատ

Գագիկ ՃԺԲ․

Պաշտօնական ու տօնական
Ցնցոտիներով զգեստաւորեալ
Գագիկ ՃԺԲ․
Բարեխնամ Արքայն
Հայոց Աշխարհի
Իր հաւատարիմ
Շանը հետ
Շան զʼԷլիզէէն կʼանցնի
Թէպէտ լուռ է Գագիկ Արքայից Արքան
Կը տանի անձայն
Ծանր լուծը կեանքին
Շունը սակայն
Որ քանի օր է անօթի է այնքան
Կը կաղկանձէ
Տրտմաձայն
Եւ ախորժակով անսահման
Կը լափէ շուքը Գագիկ ՃԺԲ․
Բազումողորմ
Որ կորուսած առ յաւէտ
Շուքն իր տօնական
Ու պաշտօնական
Գլուխը վեր բռնած
Շան զʼԷլիզէէն
Կʼանցնի հպարտօրէն
Անծանօթ
Անշուք

Be the first who will comment on this
Yatuk Music
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Երջանիկ զույգեր
Երջանիկ զույգեր
Play Online

Support us! Buy our art based products from online shop