Զահրատ

Բառեր բառեր

Բառեր բառեր իմ զինուորներս դուք էք
Ես ձեզ մէկ մէկ կʼողջագուրեմ ու զօրագունդ զօրագունդ
Իմ ձեռքովս կը շարեմ
Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է
Թէ ոչ մէկ զօրք ոչ մէկ զինուոր սխալ ոտքով
չի քալեր

Ես ձեզ ճակատ կը ղրկեմ
Արիասիրտ իմ զինուորներս էք դուք
Իմ անունովս դուք կʼիջնէք մահասփիւռ դաշտը ռազմի
Բանաստեղծի դրօշս սէգ
Լուսածածան կʼալեծփի ձեր ձեռքերուն մէջ հզօր
Կը մարտնչիք ամրոց ու բերդ կը նուաճէք յաղթապանծ

Բառեր բառեր իմ զինուորներս խիզախ
Ես բառերու խենթ ռազմավար առանց ձեզի չկամ ես

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Բանաստեղծ
Բանաստեղծ
Խաղա առցանց