Երվանդ Նազարեթյան
Առավոտյան նուրբ շաղի հետ
Առավոտյան նուրբ շաղի հետ
Դու կարթնանաս ու կժպտաս,
Եվ ժպիտով քո նազանի
Մի աննման գարնանային օր կբացվի:
Սակայն շաղը կհեռանա՝
Վերածվելով ջինջ կաթիլի,
Իսկ դու սեր իմ, դու կﬓա՛ս,
Չէ՞ որ վաղը քո ժպիտով
Շաղը պիտի վերածնվի:
Գարնանային ծաղկունքի ﬔջ
Դու կբացվես ու կժպտաս,
Քո ժպիտից բուրմունք կառնի բնությունը,
Աﬔնուրեք կտարածվի բարությունը:
Սակայն զարթոնքն այդ գեղանի կհեռանա՝
Վերածվելով ﬕ հեքիաթի,
Իսկ դու սեր իմ, դու կﬓա՛ս,
Չէ՞ որ վաղը քո ժպիտով
Նորից գարուն պիտի բացվի:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Գեորգի Գյուրջիև
Քրիստոսի Հարությունը

Սյունիք, 1980թ
Խաղա առցանց