Եղիշե Չարենց

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ կարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:

Բայց կարոտս հիմա հրափթիթ մի վարդ
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:

1919-1920

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիա N3
Ավետ Տերտերյան

Սիմֆոնիա N3

Տեսարան դեպի Կոստանդնուպոլսի
Տեսարան դեպի Կոստանդնուպոլսի
Խաղա առցանց