Եղիշե Չարենց
Շամիրամ
Իրիկնային փողոցում ես տեսա նրան։
Նա սևաչյա պչրուհի, գուցե Շամիրամ։
Եվ ինձ տվեց հինավուրց հուռութները նա,
Երկու համբույր փողոցում, մայթերի վրա:
Եվ հմայեց ու տարավ նա դղյակը հին։
Լապտերները ժպտալով ճանապարհ դրին։
Եվ, չնայած որ անթիվ դարեր են անցել՝
Նո՛ւյնն է երազը նրա, լոկ մարմինն է ծեր։
Նո՛ւյնն է խոսքը, կարծես նոր տրվող աղջկա,
Միայն մարած աչքերում էլ հրդեհ չկա։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Սայաթ Նովա
Առանց քեզ ինչ կոնիմ

Արա Գեղեցիկ և Շամիրամ
Խաղա առցանց