Եղիշե Չարենց

Քո՜ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին

Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենության բախտի կանչ է քո հոգին:

Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին...

Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին...

Յատուկ Երաժշտություն
Օրորոցային Մայրիկի համար
Էլեն Յոլչյան

Օրորոցային Մայրիկի համար