Եղիշե Չարենց
Կապույտը
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը թախիծ.
Կապույտը կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը արցունք, ու կապույտը ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից երկինք:
Հոգիս Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում
Հոսում է, որպես լուսավոր գինի
Հոգու կապույտում:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Նոր ծաղիկ

Գոհարիկ
Խաղա առցանց