Եղիշե Չարենց
Իրիկուն էր
Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...
Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ...
Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր իմ հոգին…
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Գեորգի Գյուրջիև
Սուրբ Հաստատում, Սուրբ Հերքում, Սուրբ Հաշտություն
Պատերազմի աղետը
Խաղա առցանց