Եղիշե Չարենց
Ինչքան զանգ են տալիս — իմ միտն ես գալիս
Ինչքան զանգ են տալիս   իմ միտն ես գալիս`
Զանգի նման անուշ, հալա՜լ ես, գոզալ:
Ինչքան գարուն բացվի   դու հետն ես գալիս՝
Գարնան ջրի նման վարար ես, գոզա՜լ:
Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,
Անունիդ ո՜ւխտ ըլիմ աշխարհում հիմի,
Ասես թե` թո՜ւղթ ըլիմ աշխարհում հիմի  
Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ:
Չես հասկանա իսկի, թե ի՞նչ ես արե.
Հազար մարդ ես էշխից գերեզման տարե.
Էշխդ օսկե գրիչ, սիրտս դա՜վթար է  
Արնե գրով գրած զարա՜ր ես, գոզա՜լ:
 
                
                Հավանել
         Պահպանել
         Ուզում եմ կարդալ
    
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
          Արամ Խաչատրյան
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա
 
      Ջրվեժ
        
          Խաղա առցանց