Եղիշե Չարենց

Հուշի պես թել մի բարակ

Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ.
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:
Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր...
Հեռո՛ւ եմ, ո՞ւր եմ հիմա...
Երգում եմ: Երգս կրակ:
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...

1919 1920

Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ

Աշխատավորուհին աղբյուրի մոտ
Աշխատավորուհին աղբյուրի մոտ
Խաղա առցանց