Եղիշե Չարենց

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր:

Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում` արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր:

Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ:

Հովը սուրաց, գիշերն ընկավ... Ու դառնում է, ախ,
Քո մարմինը հրափթիթ վարդերի դագաղ...

1919-1920

Յատուկ Երաժշտություն
Շուշիկի
Կոմիտաս

Շուշիկի

Ուսանող Դելիից
Ուսանող Դելիից
Խաղա առցանց