Եղիշե Չարենց
Գարունը սիրտ է հուզում - հուր ու հրդեհ է վառել
Գարունը սիրտ է հուզում հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում հուր ու հրդեհ է վառել:
Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:
Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:
Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում հուր ու հրդեհ է վառել:
1920
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Կոմիտաս
Շուշիկի

Նշանադրություն II
Խաղա առցանց