Եղիշե Չարենց

Ես գիտեմ՝ արևի վրա

Ես գիտեմ՝ արևի վրա
Հավաքվում է վերք ու ժանգ,
Հատնումի տոթ մի հոսանք
Անհատնում, ա՜լ մի քուրա:
Հատնելով լույսը իրա
Արնոտում է կուրծք ու ծիծ.
Ինչ կանես արնով արա՜,
Թող լինի՜ վե՛րք ու քրքիջ:

Երևան, V 1921թ.

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար