Եղիշե Չարենց
Դու իմ գարնան առավոտ
Դու իմ գարնան առավոտ ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՛տ, սրտիս մոտ ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ ինչպես կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...
1920
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Հայաստան սիմֆոնիկ պանել
Այգի Սոչիում 1943 թ
Խաղա առցանց