Վահան Տերյան

Միայնություն

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել,
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ անվախճան երգ վիշտ ու թախիծ

Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։

Յատուկ Երաժշտություն
Երկինքը ամպել է
Կոմիտաս

Երկինքը ամպել է

Տղամարդու գլուխ
Տղամարդու գլուխ
Խաղա առցանց