Վահան Տերյան

Կույր լինելու ցանկություն

Ես գիտեմ հիմա. ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։

Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերի հեռուն
Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։

Ու գիտեմ հիմա. մի սովորական
Աղջիկ էիր դու, նըման ամենքին.
Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ,
Որ կույր ու անգետ լինեի կրկին։

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Աղջիկը գրքով
Աղջիկը գրքով
Խաղա առցանց