Վահան Տերյան
Ես նստում եմ մենակ, մեն–մենակ
Ես նստում եմ մենակ, մեն֊մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժըպիտ։
Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
Քո անուշ անունով միշտ արբել,
Եվ երգով, որ բնավ չի մեռնում...
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ղազարոս Սարյան
Սիմֆոնիկ պատկերներ
Նավակներ
Խաղա առցանց