Վահան Տերյան

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց. «ես կգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ․․․

Be the first who will comment on this
Yatuk Music
Չինար ես
Կոմիտաս

Չինար ես

Ծնողական
Ծնողական
Play Online

Support us! Buy our art based products from online shop