Վահան Թեքեյան
Հոգիդ
Պզտի՛կ աղջիկ, հոգիիդ ցուցուցիր դէմքն ինձ այսօր՝
Զոր ես չէի տակաւին աչքերուդ մէջ կարդացած
Ինչ հաճոյք էր թափանցել յանկարծ մութին մէջ անոր
Եւ զայն գտնել այնքան քաջ, ու վեհազզած, ու գըթած։
Հոգի՛դ, այո՛, աչքերուդ եւ հասակիդ արժանի,
Այնքա՛ն մատաղ ու այնքան արդէն հարուստ ու հասուն,
Գարնանաբույր քու հոգիդ մարմինիդ մէջ ծաղկատի,
Զոր շնչեցի հըմայուած՝ ինչպէս հոգին վարդերուն....
Բառով մը դուն ցուցուցիր հոգիիդ դէ՛մքը ինծի,
Պզտի՛կ աղջիկ, եւ այդ բառն ես սրտիս մէջ պահեցի
Եւ զայն յիշեմ պիտի միշտ՝ երբ դուն մոռցած ըլլաս զիս․․․։
Գիտե՞ս, թէ ինչ կ'ուզեմ արդ․․․ օ՛հ, ո՛չ թե զիս յիշէիր,
Այլ թէ որքան ալ մեծնաս ու տառապիս ու հրճուիս,
Յիշե՛ս հոգիդ այսօրուան եւ փափկութիւնն եւ ուժն իր։
1912
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Էլեն Յոլչյան
Նոր երկինք Լուսնի համար
Լքյալը
Խաղա առցանց
Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից
Փոստային բացիկ
Հայկական մանրանկարչություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Կոմիտաս
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Մայրություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Հովհաննես Այվազովսկի
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Վարդգես Սուրենյանց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Խաղ
Ծովամարտ Այվազովսկու ոճով
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Մագնիս
Սիփան սարը Կտուց կղզուց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Ծաղկի Նատյուրմորտ
ԳՆԻՐ ՀԻՄԱ