Սիպիլ
Օրորումներ
Կը մարի լույսն ամպերուն տակ երերուն.
Ա՛լ կը պարզե կըանքի երազն իր շոգին,
Խորհուրդներու մեջ փաթթելով մեր հոգին,
Դեղնած մարած նայվածքին տակ լույսերուն:
Ա՛լ կը պարզե կյանքի երազն իր շոգին.
Մեր միտքն անդուլ կը թափառի միշտ հեռուն
Դեղնած, անփույթ վաղվան պետքին ու հոգին:
Մեր միտքն անդուլ կը թափառի միշտ հեռուն
Կապված ծաղկին, երգին, շողին ու սյուգին,
Անհոգ, անփույթ վաղվան պետքին ու հոգին:
Կապված ծաղկին, երգին, շողին ու սյուգին,
«Վարդը փուշ է, կ՚ըսենք, ձմեռն ալ՝ գարուն»:
Ու կը դիմոնք դեպի անդունդը կյանքին:
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Դավիթ Բալասանյան
Ճոճվող Բախ
Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկովայի դիմանկարը
Խաղա առցանց