Սիպիլ

Ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․

Տե՛ր, եթե հուր վառքով լույսեն անթափանց
Հորինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր,
Ինչո՞ւ արևն ալ վառեցիր լուսապանծ.
Իր նայվածքը կյանք սփռելու չէ՞ր բավեր…

Եթե վարդին բուրմունքներովն օծեցիր
Կընոջ ժըպիտն, իր պերճանքներն ու ցավեր,
Ծաղիկներով ինչո՞ւ պճնել դաշտն անծիր.
Իր խունկն աշխարհ հըմայելու չէ՞ր բավեր:

Ինչո՞ւ առվին և թռչունին տվիր ձայն,
Բյուր երգերով լեցուցիր ծառն ու ջուրեր.
Մի՞թե կընոջ բարբառն աղու, հեշտ այնքան,
Կյանքին անուշ երազներուն չէ՞ր բավեր:

Ինչո՞ւ կոհակն, ինչո՞ւ անտառն ու վըտակ,
Ինչո՞ւ երկինքն ըստեղծեցիր ու ծովեր,
Եթե կընոջ պիտի տայիր օր մը կյանք.
Աչքն իր՝ հոգվույն խորհուրդներուդ չէ՞ր բավեր:

Եթե կինը հակադրություն մ՚ըրիր պերճ
Բարվույն, չարին, որ փոթորկեր ու թովեր,
Ինչո՞ւ պատրանք տըվիր կյանքին, հույսին՝ վերջ.
Իր հըմայքը մարդ տանջելու չէ՞ր բավեր:

Եթե վըսեմ հըմայքներով երկնածիր
Սիրտ մը տըվիր իրեն, պատիժ կամ նըվեր,
Ինչո՞ւ սիրով աշխարհն ամբողջ լեցուցիր.
Իր սերն անհուն տիեզերքիդ չէ՞ր բավեր:

1908

Յատուկ Երաժշտություն
Նոկտյուրն
Էդուարդ Բաղդասարյան

Նոկտյուրն

Աղջիկը գրքով
Աղջիկը գրքով
Խաղա առցանց