Սիպիլ

Հեռուեն և մոտեն

Հորիզոնին սա լեռները մանուշակ
Վերտ-վերտ վառով փաթթըված,
Ուր կը տեղա ձյունն իր սառը, եթերն` իր տոթն ու խորշակ
Իրենց տեսքով, որքան դյութիչ, ինչ աղվոր են

Հեռուեն:


Սև ամպերը եթերաճեմ թիթեռնիկի թևերով,
Ծալք մը կարմիր, ծոպ մը ծարիր
Թափթըփելով թավշոտ, բամպակ քըղանցքներեն,
Երբ կը հերձեն անջրպետը անհարիր,
Ի՜նչ անուրջներ մեզ կը բերեն

Հեռուեն:


Սա կիները քնքուշ, մարմաշ գլխարկներուն տակ,
Զոր կ'եզերեն սյուգեն սարսռոտ սմբուլներ,
Խորունկ, խորունկ նայվածքներով անհատակ,
Որքա՜ն սիրտեր կը դյութեն ու կը վառեն

Հեռուեն:


Սա քերթողն ալ հուրե, սերե շինված էակ,
Որուն սիրտը, շաքարի պես, շիթ մը ցողով կը հալի.
Միտքն համակ բուրաստան է, քրքում նարկիզ ու հալի.
Ի՜նչ կզմայլինք իրեն վըրա,
Հափշտակված մամռոտ, մեղրոտ բառերեն,

Հեռուեն:


Սա նըվագի խաղերն համեղ ու փայփայուն
Զոր կը բերե հովը ծովեն, անտառեն,

Իրեն բեկոն, փարող, մարող մեղեդիքովը անհուն,
Ինչ պատկառիկ և աղու են

Հեռուեն:


Ուսինները ձյուն բըուրեղ դըղյակներ.
Ուր արևուն ցոլքը փարփառ երբ թափանցե,
Շողակներու նըման անցած արծաթ ցանցե
Կը փայլփըլան, մեր աչքերը կը բուրվառեն

Հեռուեն:


Իսկ մոտեն...
Մարդիկ իրեն իրենց սրտեն կը դատեն.
Մաղձետ հոգին ամեն բան մութ տըխուր, հիվանդ,
Սև կը տեսնե մանավանդ:
Մինչ արևով ճառագաըթով փայլուն սիրտեր
Ցուլ մը, հուրք մը կը փոխանցեն
Ուսիններուն, ժայռերուն իսկ ապալեր,
Դժնիկներեն վարդ կը քաղեն, արցունենք ցող,
Երգ կը հըուսեն ցավեն կրծող,
Եվ նախանձեն, սուգեն, կեզծեն՝
Հավատք, հույս, սեր կ՚ստեղծեն։

1902

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող

Անվերնագիր
Անվերնագիր
Խաղա առցանց