Սիփան Շիրազ

Ստվերները

Այս գիշերը մաղձ է թքում նախորդի պես
Գիշերվա մեջ օրորվում են ստվերները
Նավորդի պես նավարկում է այս գիշերը
Այս գիշերը, թվում է թե այդ ե՛ս եմ, ե՛ս;
ՈՒ վառվում ենք գիշերի մեջ - գիշերն ու ես,
Ու ցրվում են, օրորվում են ստվերները;
Քո աչքերը մահանում են նախորդի պես,
Նախորդի պես ես եմ կարծես այդ գիշերը:
Անուրջները մահանում են և գիշերը
Անձրևում է - մշուշի մեջ - լույս է կարծես,
Ես գնում եմ ու մնում են ստվերները -
Եվ մահամերձ
այդ գիշերը
այդ
ե՛ս
եմ
ե՛ս:
Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիա N3
Ավետ Տերտերյան

Սիմֆոնիա N3

Տղամարդու գլուխ
Տղամարդու գլուխ
Խաղա առցանց