Սիփան Շիրազ

Մահամերձ տարի

Մահամերձ տարի, մենության գիշեր,
Անորոշության պաղ դիմանկար:
Մենք զույգս՝ ձուլված - անարյուն ստվեր.
ԴՈՒ ԻՄ ո՛չ պատկեր,ո՛չ սրբի նկար:
Մահամերձ տարի, կախված կարոտներ,
Սկիզբ ու վերջի հեքիաթ անհնար:
Չես եղել, չկաս , կյանք իմ մենընկեր,
ԴՈՒ ԻՄ ո՛չ պատկեր, ոչ սրբի նկար:
Եվ թաքուն փղձկում, թաքուն արցունքներ
Զուր կըողողեն միատարր -
Եվ անհետ- անլուր կհանգչեք արդեն
ԴՈՒ ԻՄ գորշ պատկեր, սուտ սրբի նկար:
Յատուկ Երաժշտություն
Հին Օրերի Երգը
Տիգրան Մանսուրյան

Հին Օրերի Երգը

Մաքառում․ 2022թ․
Մաքառում․ 2022թ․
Խաղա առցանց

Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից