Շուշանիկ Կուրղինյան

Վաղ առավոտյան մշուշի միջից․․․

Վաղ առավոտյան մշուշի միջից
Ես ոգիների խմբեր եմ տեսնում․
Եվ անմահության քաղցր անուրջից
Անհայտ վայրերի մաղթանքը լսում։

Այնպե՜ս գեղեցիկ՝
Ջինջ, անվիշտ, անմեղ․
Այնքան թափանցիկ՝
Թափորով շքեղ։

Կես գիշերային լռիկ խավարում
Մեղմ գալարումով ոգիներ կիջնեն,
Եվ աստվածային շունչը երկրում
Խաղաղ երգերով քուն կը տարածեն։

Այնպե՜ս հոգեթով
Տեսք կա նրանց մեջ․
Այնքան խոհերով
Կանեն ելևէջ։

Եվ եթե մարդիկ լսեին ինձպես
Այն խորհրդավոր խոսքերն անձայն,
Որ երկրին մոտիկ, ոգիներն այն վես
Մտքերին մոլոր կյանք, հոդի կուտան՝

Չէր լինի տանջանք,
Վիշտ, արցունք, գերի,
Ոչ էլ անփրկանք
Թախիծ վշտերի․․․


1907 թ. 12. ապրիլի

Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Մանդոլինով աղջիկը
Մանդոլինով աղջիկը
Խաղա առցանց