Շուշանիկ Կուրղինյան

Փողոցում

Ես նայում էի փողոց, իսկ ձյունը գալիս էր փաթիլ-փաթիլ․․․

Ձյան փաթիլները մի անուշ թախիծ են նետում ինձ ու ես անտրտունջ սկսում եմ խղճալ, ափսոսալ ինձ։ Ես էլ փաթիլ էի, հստակ, կայտառ։ Ինչո՞ւ ընկա վայր, գետնի վրա, ուր կանաչի ու ծաղկի հետ փոշի ու ցեխ էլ է լինում․․․

Ձյան փաթիլներր ճնշում են ինձ ու մարում հույսերիս բոլոր կերոնները։ Երբ ձյուն է գալիս, ինձ թվում է, թե էլ ոչ մի գարուն տեսնելու չեմ ես, էլ ոչ մի աստղ ժպտալու չէ ինձ, և կյանքս դառնալու է միօրինակ, տաղտկալի մի աննյութ պատմություն․․․

Այսպես ես նայում էի փողոց, իսկ ձյունր գալիս էր փաթիլ֊փաթիլ։ Բյուրավոր թեթև, փափլիկ փաթիլները վխտում էին օդում, անձայն, անշշուկ պարում, խաղում և դարսվում երկրի երեսին, ժպտում մաքուր, առողջ ու անբիծ ժպիտով։ Այդ ժպիտը տարածվում էր պարզ երկնքի, ձյունածածկ երկրի վրա։ Այդ ժպիտը ընկճում էր ինձ, լարում մտքերիս իրար ու դուրս թափված շեն քաղաքից։ Սպառողներն էլ նույնպես։ Սակայն պառավի բռնած դիրքը ավելի նախանձելի էր երևում. այս ու այն կողմ դրած տոպրակների մեջ նա թոռների հետ քարածուխի մանրուք էր հավաքում, փայտի կտորներ և ծվեններ։

Տա՛տ, այ տա՛տ, մի տես թե ինչ եմ գտել, վազում էր սրտատրոփ ոսկեհեր մանուկը։ Բոլորը հտվաքվեցին տատի շուրջը և զարմացած դիտում էին գյուտը։

Տատիկ, ի՞նչ աման է, մեջը ի՞նչ է եղել։

Պառավը նայեց փոշոտ գետնին, չոր մատներով ոլորեց իր «շան տոտիկը» և սիրով ծխելով դիտեց ամանն ու սկսեց։

Սա թիթեղյա աման է, հեռու աշխարհից փոքրիկ ձկներ են ստանում այս ամաններում յուղի մեջ կարգին շարված։

Ինչպիսի՞ ձկներ, տատ․․․

Փոքրիկ ձկներ, զավակս։

Տատ, համո՞վ են այդ ձկները։ Օ՜, շատ համով. յուղն էլ հատուկ։

Դու կերե՞լ ես, տատ։

Ես․․․ ճիշտն ասած կերել եմ․․․

Պատմի՛ր, պատմի՛ր։

Երբ ես աղախին էի, տերերս հաճախ ուտում էին այս ձկներից և ամանները խոհանոց տանելիս ես մնացածը ուտում էի, իսկ ամանները մաքրում ու պահում ինձ համար։

Աման գտնող երեխան տրտմեց, իսկ ամենափոքրիկը ձայնեց դժգոհ.

Իսկ ես քաղցած եմ, ուտել եմ ուզում։

Մի քիչ էլ որոնենք, տուն կգնանք. ճանապարհին անպատճառ հաց կգնեմ, համոզեց պառավը։ Երեխաները դժկամ ցրվեցին՝ ամենն իր մտքում պատկերացնելով փոքրիկ համեղ ձկները հատուկ յուղի մեջ, թիթեղյա ամանում։

Տա՛տ, այ տա՛տ, մի նայի՛ր, կոշիկ գտա, ձայնեց մի փոքրիկ, և բոլորն էլ դարձյալ հավաքվեցին պառավի գլխին։

Տա՛տ, կրունկին նայիր, բարձր․ ա՜խ, խորամանկներ, որպեսզի շուտ չմաշվի:

Չէ, հոգիս, տերերը չեն մաշում։

Ինչպե՞ս։ Պատմի՛ր, տատ։

Ճիշտ եմ ասում. նրանք շարունակ հագուստներ, կոշիկներ գնում են, մի քանի անգամ հագնում և դեն շպրտում։

Դու ի՞նչ գիտես, տա՛տ։

Երբ ես աղախին էի տերերի մոտ՝ տեսա. վեր են կենում առավոտյան մի տեսակ են հագնվում, դուրս են գնում՝ մի ուրիշ տեսակ․ երեկոյան ավելի շքեղ․ և այսպես միշտ, ամեն օր․․․

Տա՛տ, տուն գնանք, ասաց փոքրիկ, վտիտ աղջիկը, քորելով կուրծքն ու փորը։

Ես վեր կացա ու խառնվեցի այդ փոքրիկ խմբին։ Ամենքն էլ մաշված էին հողով, մարմնով, հագուստով, ամենքին էլ աղտն էր կրծել և հացի ահն ընկճել։

Տա՛տ, ասացի, ձորակն ապականված է ու նեխված, կթառամեն քնքույշ երեխաները, ինչպես ծաղիկները խորշակից․․․ պարապիր մի այլ գործով։ Ամռան տոթին դժվար Է թափառել աղբանոցում․․․

Անհոգ կաց, պատասխանեց պառավը, ողջը մեկ է ու ամեն տեղ Էլ աղբանոց, ի՞նչ կարող եմ անել ես։ Կուշտ օրվա կարոտը կտրտում է սիրտս։ Նայեցեք, որբեր են․ մայրը մեռավ, հայրերն անհայտ են։ Թաղում ծաղրն Է նեղում նրանց, իսկ այստեղ մենք ազատ ենք․․․

Երբ մտանք նրանց փողոցը, երեխաները բռնեցին պառավի փեշից, իսկ փողոցի տղաները շրջապատեցին նրանց և բարձր ձայնով սկսեցին երգել մի անկապ երգ, ուր հիշվում էր խեղճ որբերի անունն ու ծագումը և մոր մեղքերի շարանը։

Տեսնո՞ւմ ես, աղբանոցի խոզերն ու շները մարդու համար այդպիսի երգ չեն հորինել երբեք․․․

1904 թ․ Ռոստով-Դոն

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի

Գալաթայի աշտարակը լուսնի լույսով
Գալաթայի աշտարակը լուսնի լույսով
Խաղա առցանց